News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները որոշել են պարզել քնելու դիրքի եւ նրա բնավորության միջեւ կապը: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1.000 մարդ:

Ըստ Informing-ի, հետազոտողները նախ փորձել են հասկանալ, թե քնի ժամանակ ինչ հեռավորություն է բաժանում սիրահարներին: Պարզվել է, որ զույգերի ավելի քան 85%-ի պարագայում հեռավորությունը չի գերազանցում 2.5 սմ-ը: Մասնագետների հավաստմամբ, դա նշանակում է, որ զույգերը վստահում են միմյանց: Իսկ եթե հեռավորությունը 5 սմ-ից ավելին է, հարկավոր է մտորել. հնարավոր է՝ ամուսինների միջեւ որոշակի սառնություն կա:

Բրիտանացիների մեծ մասը, հատկապես՝ կանայք, սիրում են քնել էմբրիոնի դիրքով: Փորձի մասնակիցների շրջանում այդ դիրքով քնել է 41%-ը: Այդպիսի մարդիկ նուրբ եւ զգայուն բնավորություն ունեն:

Կամավորների 15%-ն էլ քնել է կողքի վրա՝ ձեռքերն ու ոտքերը պարզած, ինչը խոսում է ռացիոնալիզմի մասին: Մեջքի վրա քնելու սովորությունը հատուկ է պրակտիկ եւ հավաք մարդկանց, իսկ ահա որովայնի վրա քնելու սիրահարները, որպես կանոն, երազողներ են, որոնց մեջ նաեւ զգայնություն եւ կոպտություն կա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ