News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հակադարձ սթափության կոչ է անում Վլադիմիր Գասպարյանին՝ ի պատասխան ոստիկանության տարածած հաղորդագրությանը, որով երթի կազմակերպիչներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին սթափության կոչ էր արվում՝ նախազգուշացնելով, որ չշեղվեն ի գիտություն ընդունված երթուղուց եւ չձեռնարկեն բախումներ հրահրելուն ուղղված սադրիչ գործողություններ:

Նրա խոսքով՝ Ոստիկանությունն իրավունք չուներ արգելել ցուցարարներին մոտենալ ՀՀԿ գրասենյակի շենքին, իսկ իրեն թույլ չտալ ծաղիկներ դնել շենքի մոտ, քանի որ ՀՀԿ գրասենյակը ոչ թե կառավարական, այլ մասնավոր շենք է:

«Ովքեր մեզ սադրիչ են անվանում, սադրիչներն իրենք են, դրանովց ոստիկանությունը ցույց տվեց, որ պաշտպանում է կուսակցության շահերը: Ես Վլադիմիր Գասպարյանին կոչ եմ անում, որ սթափ լինի եւ մեզ սթափության դասեր չտա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:  

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ երթի մասնկաիցներն այժմ շարժվում են Ազատության հրապարակ, որտեղ ելույթներ կլինեն եւ կհայտարարվեն իրենց կարճաժամկետ եւ երկարաժամկետ քայլերի մասին:

Արձագանքելով Ոստիկանության հայտարարությանը, որ իրենք շեղվել են երթուղուց, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես իրենց հետ պետք է բազարի մեջ չմտնեմ՝ մի փողոց էս կողմով քայլեմ, թե ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ