News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում կբարձրացնի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը, կքննարկի Սու-24-ի կործանման եւ Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Նրանք կքննարկեն Սիրիայի կարգավորման հարցով Վիեննայի գործընթացը, ռուսական օդանավի հետ կապված միջադեպը եւ Ուկրաինայի վիճակը, Մինսկի համաձայնությունների իրականացման ընթացքը»,- ասել է Թոները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քերրին եւ Լավրովը ծրագրում են զրուցել դեկտեմբերի 3-4-ին Բելգրադում նախանշված ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի հանդիպման շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ