News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը թաքնված օլիգարխ է, եւ մի քանի հազար դոլարը նրանց համար մեծ գումար չի կարող համարվել: Հայաստանն ունի ավելի քան 500 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մեջ են մտնում բարձրագույն ղեկավարությունը, նախարարները եւ նրանց տեղակալները, մարզպետներն ու կառավարության առընթեր մարմինների ղեկավարները եւ նրանց տեղակալները, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության 70 անդամները, 230  դատավորներն ու այսպես շարունակ:

Եթե նշված պաշտոնյաներից յուրաքանչյուրն իր կուտակածի մեկ տոկոսի չափով գումար նվիրաբերեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ, ապա արդյունքում հավաքված գումարը կլիներ մի քանի տասնյակ միլիոն դոլարով ավել:

«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե առանձին պաշտոնյաներից յուրաքանչյուրը որքան գումար է նվիրաբերել հեռուստամարաթոնում, սակայն ապարդյուն: Հավանաբար պաշտոնյաներն էլ գիտեն, որ պետության հաշվին կուտակած հարստությունից ցանկացած չափի հատկացմանը մարդիկ ասելու են, որ քիչ է»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ