News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ռուսաստանի կառավարությունը հրապարակեց թուրքական այն արտադրանքների ցանկը, որոնց ներկրումը ՌԴ տարածք արգելվելու է: Արգելքի տակ հայտնված ապրանքների մեծագույն մասը կարող է արտադրվել նաեւ Հայաստանում։

Սա տեսական հնարավորություններ է ստեղծում դեպի   Ռուսաստան  հայկական  արտադրության  այդ ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու համար։ Կրկին տեսականորեն սա դրական իրադարձություն է մեր տնտեսության համար։ Սակայն գործնականում ավելի մեծ է հնարավորությունը, որ մեր արտադրողները տուժեն։

Խնդիրն այն է, որ արդեն   իսկ   արտադրված,   բայց   պատժամիջոցների պատճառով ՌԴ չարտահանված թուրքական ապրանքները հայտնվելու են մեր տարածաշրջանում, գլխավորապես Վրաստանում եւ Ադրբեջանում։ Դժվար չէ կռահել, որ դրանց մի մասը ներմուծվելու է Հայաստան։ Ու քանի որ դրանց գները ցածր են լինելու. ուստի կարող են մրցակցության մեջ խիստ շահավետ դիրք  գրավել մեր արտադրանքների  նկատմամբ։ Բացի այդ թուրքական «արգելված» ապրանքները կհայտնվեն այն շուկաներում, որտեղ մեր արտահանողներին հաջողվել էր մուտք գործել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ