News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Կփոխվի՞ Սահմանադրությունը, թե ոչ՝ կուսակցությունները թերեւս պետք է մտածեն, թե ում են նրանք «գործուղում» խորհրդարան: Թե իսանախագահական եւ թե խորհրդարանական մոդելի դեպքում Ազգային ժողովի դերը հսկայական է, իսկ քաղաքացիների վերաբերմունքը պետական ինստիտուտների նկատմամբ ձեւավորվում է պատգամավորների մտավոր մակարդակի գնահատականներից: Այս պահին օրենսդիրների մեծ մասի մակարդակը ահավոր ցածր է:

Մենք ասում ենք՝ Ազգային ժողով, հասկանում ենք Շմայս, գեներալ Մանվել, Թոխմախի Մհեր եւ այլն: Միայն երեք խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը 100 տոկոսով կազմված են գրագիտության որոշակի նշաձող ունեցող մարդկանցից, մնացած խմբակցություններում կան «շմայսատիպ» երեւույթներ:

Հայաստանի քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան մեր Ազգային ժողովի միջին մակարդակը։ Մեր երկրում ապրում են տարբեր ոլորտների, այդ թվում նաեւ իրավագիտության եւ տնտեսագիտության փայլուն մասնագետներ, որոնց ներուժը հնարավոր է օգտագործել օրենսդիր աշխատանքում։ Կուսակցությունները, որոնք հավակնում են տեղ ունենալ խորհրդարանում, ունեն շատ մեծ հնարավորություններ օգտվելու այդ ոեսուրսից։ Պարտադիր չէ՝ մարդիկ պատզամավոր դառնան  զոռբայությամբ,   բռնությամբ  կամ  փողով։

Բայց եթե, այնաամենայնիվ, որեւէ մեկը հայտնվել է խորհրդարանում եւ իրեն պահում է «պատզամավորին ոչ հարիր ձեւով», ապա մի քանի նախազգուշացումից հետո նա պետք է զրկվի մանդատից։ Երեկ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հենց այդպիսի որոշում էր ընդունել՝ իր հայհոյախաոն լեզվով հայտնի Առաքել Մովսիսյանի (Շմայսի) մասին։ Բայց նման արձանագրումից Շմայսին ոչ տաք է, ոչ պաղ։ Նա, վստահաբար, կշարունակի իրեն պահել Ազգային ժողովում այնպես, ինչպես պահում է իր քյաբաբնոցներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ