News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սիրիայի հարցում ռուսաստանից սպասում է «եթե ոչ օգնություն, ապա գոնե չհակադրվել» այն ամենին, ինչ անում են Վաշինգթոնն ու իր դաշնակիցները:

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Քլինթոնը հայտարարել է, որ հենց նման դիրքորոշում կորդեգրեր Մոսկվայի հետ երկխոսության ժամանակ, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը: Հիմա Քլինթոնը պայքար է մղում 2016-ին նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն դառնալու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես Բարաք Օբամայի վարչակազմը, Քլինթոնը եւս ելնում է նրանից, որ Մոսկվան ՍԻրիայում ձգտում է պայքարել ոչ այնքան ԻՊ-ի դեմ, որքան աջակցել Բաշար Ասադի կառավարությանը: Նա ասել է, որ «կողջուներ» ԻՊ-ի դեմ պայքարում Ռուսաստանի ներդրումը: Դրա համար, ըստ նրա, կան նախադրյալներ, հատկապես Սինայի թերակղզում ռուսական օդանավի կործանումն ԻՊ-ի կողմից: «Ռուսաստանցիները մեծ գին վճարեցին օդանավում եղած ռումբի պատճառով: Նրանք մարդիկ կորցրեցին ԻՊ-ի պատճառով»,-ասել է Հիլարի Քլինթոնը:

Ի տարբերություն Բարաք Օբամայի, Հիլարի Քլինթոնը հանդես է գալիս Սիրիան ոչ թռիչքային գոտի հայտարարելու օգտին:

Հարցին, թե պատրա՞ստ է խոցել ռուսական օդանավը, եթե վերջինս խախտի նման գոտու սահմանները, Քլինթոնը պատասխանել է. «Նման բան տեղի չի ունենա, որովհետեւ մենք ոչ թռիչքային գոտի ենք ստեղծում այնտեղ, որտեղ ռուսաստանցիենրը հստակ տեղեկացված են: Ես ուզում եմ, որ նրանք նստեն ընդհանուր սեղանի շուրջը»,-ասել է Քլինթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ