News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժամանակակից պատմության Մյունխենի ինստիտուտը 2016-ի հունվարին կվերահրատարակի Ադոլֆ Հիտլերի Mein Kampf (Իմ պայքարը) ծրագրային աշխատանքը, որը Գերմանիայում չի հրատարակվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Աշխատանքը կհրատարակպի երկու հատորով, յուրաքանչյուրը մոտ 2 հազար էջ եւ կարժենա 59 եվրո: Առաջին տպաքանակը կլինի 3,5-4 հազար օրինակ: Հրատարակողի խոսքով, օրիգինալ տեքստը կուղեկցվի ընդգրկուն քննդատական մեկնաբանություններով, քանի որ աշխատանքին բնորոշ է վառ արտահայտված հակասեմականությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Mein Kampf-ը հրատարակելու ծրագրերը բուռն քննադատություն են առաջացրել Գերմանիայի հրեական կազմակերպությունների շրջանում, որոնք այդ գիրքը վտանգավոր են համարում:

Ինստիտուտում, սակայն, նշում են, որ աշխատանքը հրատարակում են հենց նրա համար, որ ցրեն դրա հետ կապված առասպելները եւ ցույց տալու համար Հիտլերի թեզիսների անկենսունակությունը: Ավելի վաղ Mein Kampf-ը հրատարակելու պլանների մասին հայտարարել էր ֆրանսիական Fayard հրատակարչությունը, որըե եւս աշխատությունը կներկայացնի քննադատական մեկնաբանություններով:

Նշենք, որ Ադոլֆ Հիտլերը Mein Kampf-ը գրել է 1920-ական թվականներին իր բանտարկության տարիներին: Այն ինքնակենսագրական աշխատություն է, բայց միաժամանակ սահմանում եւ քարոզում է նացիոնալ-սոցիալիզմի գաղափարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ