Տոկիոյի մետրոպոլիտենի վագոններից մեկում կրակմարիչի վայր ընկնելու հետեւանքով 5 մարդ է տուժել։ Կայսերական պալատից ոչ հեռու գտնվող Հանձոմոն կայարանում երթեւեկությունը 12 րոպեով դադարեցվել է, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Yomiuri Online-ը։
Նախնական տեղեկություններով՝ կրակմարիչը պոկվել է պատից եւ վայր ընկել 1.3 մետր բարձրությունից՝ մարդկանց վրա հեղուկ ցայելով։
Asahi Shimbun պարբերականը հայտնում է, որ միջադեպից տուժել է առնվազն 8 մարդ, որոնք դժգոհել են վատ ինքնազգացողությունից։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։