News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» միավորման հրավիրված խաղաղ հանրահավաքը մի քանի արձանագրումների առիթ է տալիս։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՈՉ»-ի համատեղ շտաբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Իշխանությունն այս անգամ էլ դիմեց հանրահավաքը խոչընդոտելու իր հին ու խայտառակ մեթոդներին։ Մասնավորապես, օրվա ընթացքում կանգնեցվեց մարզերից դեպի Երեւան հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Մի քանի անգամ խոչընդոտվել է օրվա բուն քաղաքական ակցիան։ Հատկապես հիմա, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի օրերին, հանրաքվեից ընդամենը 4-5 օր առաջ, կոպտորեն խախտվում է մարդու հիմնարար առնվազն երկու սահմանադրական իրավունք՝ ազատ հավաքների եւ ազատ տեղաշարժի իրավունքները։

Եվ ամոթալի այս վարքագծի դրեւորումից հետո  վարչախումբը դեռ հույս ունի, թե Սահմանադրությունը փոխելու իր նախաձեռնությանը որեւէ մեկը կարող է դրակա՞ն վերաբերել։ Իր այսօրինակ քայլերով ռեժիմն, ակամա, ամենազորեղ փաստարկներն է տալիս հանրությանը՝ դեկտեմբերի 6-ին ընտրատեղամաս գնալու եւ «ՈՉ» ասելու Սահմանադրությունը փոխել նախաձեռնած սահմանադրախախտ իշխանությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ