News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը եղել է աստղագիտության հնագույն կենտրոններից մեկը. այդ մասին են վկայում Քարահունջում կատարված ուսումնասիրությունները, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Օքսֆորդի համալսարանի «Քարեր եւ աստղեր» ծրագրի գլխավոր գիտական խորհրդատու Վաչագան Վահրադյանը։

Հայ գիտնականները, համեմատելով Քարահունջը եւ Սթոունհենջը, եկել են այն եզրակացության, որ Քարահունջն ավելի հին է, քան Սթոունհենջը։ «Քարահունջը մեծ է ավելի քան 7500 տարով»,- նշեց Վահրադյանը՝ ավելացնելով, որ գիտնականները երկու համալիրները համեմատելիս շատ նմանություններ են գտել, ինչը խոսում է երկու ժողովուրդների մշակութային եւ գիտական նմանությունների մասին։ Նա նաեւ հայտնեց, որ Օքսֆորդի համալսարանի գիտնականները հետաքրքրված են Քարահունջի համալիրում համատեղ ուսումնասիրություններ անցկացնելու հարցում եւ այդ նպատակով մեկ շաբաթ անց Հայաստան կժամանեն բրիտանացի մասնագետներ։

«Եվրոպայի ողբերգությունը նրանում է, որ նրա քաղաքակրթությունը հիմնվում է ոչ թե հայկական, այլ հունական մշակույթի վրա»,- նման անսպասելի հայտարարություն արեց Վաչագան Վահրադյանն ու ավելացրեց, որ Քարահունջի վերականգնումը եւ հայտնի զբոսաշրջային կենտրոն դարձնելը Հայաստան կբերի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ