News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի Մոսկվայում իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ համաձայնագիր է ստորագրել համատեղ անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին: 

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել նախարարների երկկողմ հանդիպումից հետո: ՌԴ եւ Հայաստանի Պաշտպանության նախարարությունների միջեւ նաեւ 2016-ին համագործակցության պլան է ստորագրվել: 

Այս պահին Ռուսաստանն աշխատում է Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգերի ստեղծման ուղղությամբ: Ղազախստանի հետ ՀՕՊ համակարգի ստեղծման պայմանագիրը ստորագրվել է 2013-ին, իսկ Բելառուսի հետ ռուսաստանյան ՀՕՊ համակարգն արդեն միավորված է: 

Ինչպես հաղորդվել է, ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդում տարածաշրջանային սկզբունքի հիման վրա համագործակցության անդամ երկրների հակաօդային պաշտպանության համակարգերի միավորումը ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի զարգացման կարեւորագույն ուղղությունն են համարում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՊՀ անդամ երկրների միացյալ ՀՕՊ համակարգը ստեղծվել է համագործակցության տասը երկրի համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է  1995-ի փետրվարի 10-ին Ալմա-Աթայում եւ գործողության անսահմանափակ ժամկետ ունի:  

Ներկայումս համակարգի անդամ է ութ պետություն` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: 

ՌԴ ՌՏՈՒ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյի տվյալների համաձայն, ԱՊՀ ՀՕՊ-ի ռազմակազմի մեջ է մտնում  19 ավիացիոն զորամաս, 47 զենիթա-հրթիռային  զորամաս եւ ռադիոէլեկտրոնային պայքարի   3 առանձին գումարտակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ