News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ «...մենք հատել ենք ոչ թե սահմանը, այլ շփման գիծը»: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած մեկնաբանութունից:

«Պարոն Ֆասյեն, լինելով շատ փորձառու դիվանագետ, չի սխալվել ասելով, որ համանախագահները հատել են ոչ թե սահմանը, այլ շփման գիծը, միանգամից երկու պատճառներով: Նախ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հատել են ԼՂՀ եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գիծը հենց ԼՂՀ տարածքից, որն առայսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից: Երկրորդը, դա շփման գծի հենց այն հատվածն է, որն Ադրբեջանի համառ եւ ագրեսիվ ջանքերի շնորհիվ վերջին ժամանակներս աստիճանաբար վերածվում է ԼՂՀ եւ ԱՀ ԶՈՒ դիմակայության:

Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անձամբ են իրականացրել դիտարկումը` շփման գծի հատումով` նպատակ ունենալով նվազեցնել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ դիմակայության աստիճանը»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ:

Նշենք, որ Բեռնար Ֆասիեի հայտարարությունը ադրբեջանական լրատվամիջոցների համար շահարկման հերթական առարկան է դարձել, որոնք ամբողջ օրվա ընթացքում փորձում են ֆրանսիացի հի խոսքը ներկայացնել որպես Ադրբեջանի լուրջ ձեռքբերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ