News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հետ է կանչել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգում իր կողմից ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» անվանումը կրող բանաձեւը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՄԱԿ-ի իր աղբյուրները: Նման որոշում կայացնելու պատճառների մասին պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն արվել:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի  կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԼՂ վերաբերյալ բանաձեւի ներկայացումն ապակառուցողական քայլ է, որը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին:

«ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը գտնում է, որ այս կարգի հարցերը չպետք է տեղափոխել Գլխավոր ասամբելա,  պետք է քննարկել հաստատված բանակցային ձեւաչափերի շրջանակներում»,- ասել է նախարարն ու հավելել. «Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից եւ ոչ մեկը կողմ չքվեարկեց, իսկ եռանախագահող երկրները դեմ քվեարկեցին: Ադրբեջանն օգտագործում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը` չարաշահելով իսլամական համերաշխության գործոնը: Շատ վտանգավոր են փորձերը  կրոնական բնույթ հաղորդել այս կարգի հիմնախնդիրներին»:

Հարցին, թե ի՞նչ է անում Հայաստանը Ադրբեջանի այդ նախաձեռնության դեմ, Է. Նալբանդյանը պատասխանել է. «Դիվանագիտությունը նման է սառցալեռան, այն մասը, որ երեւում է դա շատ փոքր մասն է,  մեծ մասը անտեսանելի է, դա հենց այն աշխատանքն է, որի մասին ընդունված չէ մանրամասն հայտարարել: Հակառակ դեպքում ակնկալվող արդյունքները կարող են նվազ լինել:

Այո, մենք նախաձեռնում ենք անհրաժեշտ քայլեր: Միջազգային հանրության կարծիքն ու մոտեցումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ, որոնք ընդունվել են վերջին ժամանակահատվածում, համահունչ են նաեւ մեր մոտեցումներին: Եթե Ադրբեջանը ոտնահարում է ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի չկիրառման միջազգային իրավունքի կարեւորագույն սկզբունքը, ապա դրան հակառակ ամբողջ միջազգային հանրությունը կարեւորում է այս սկզբունքը որպես հիմնարար ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:

Նշենք, որ «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւում խոսք է գնում ադրբեջանցի փախստականների իրենց տները վերադառնալու, ինչպես նաեւ «ադրբեջանի օկուպացված տարածքներում» մշակույթի հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ