News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ մասնակցել Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկայի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ գործարանի շահագործումը կբացի նոր աշխատատեղեր, հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունավետորեն օգտագործել մեր հանրապետության բնական ռեսուրսները՝ ապահովելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ