News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում այսօր՝ դեկտեմբերի 26-ին վթարի հետեւանքով մահացած երեք հայերը արտագնա աշխատանքից Հայաստան էին վերադառնում՝ Ամանորն իրենց ընտանիքների հետ նշելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին մահացածներից մեկի հարազատները:

Մահացածներից 45-ամյա Ստեփան Կոստանյանը եւ 25-ամյա Սարգիս Խաչատրյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից են: Ստեփան Կոստանյանը մեկ դուստր ու մեկ որդի ունի՝ 20 եւ 17 տարեկան: Սարգիս Խաչատրյանն ամուսնացած չէ: 30-ամյա Էդգար Պետրոսյանը Չարենցավան քաղաքից է: Վթարի հետեւանքով վիրավորված Մարկոս Պապյանը նույնպես Աբովյանից է: Մահացածները բոլորը եղել են «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը վարել է Մարկոս Պապյանը:

Մահացածների ու Մարկոս Պապյանի հարազատները մեկնել են ՌԴ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 06.49-ին, ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝  Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 եւ м599ЦМ57 համարանիշների եւ «Մազդա» մակնիշի х181МО61 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 3 ՀՀ քաղաքացի է զոհվել, մեկը՝ վիրավորվել: Մարկոս Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք: Նրա վիճակը միջին ծանրության է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիտակետում գտնված առանցքային վկաները Ջալալ Հարությունյանի դեմ ցուցմունք են տալիս․ զոհվածի հարազատ
Մյուս վկան հաստատել է մի կարևոր հանգամանք, որ իրենց ձեռքում առկա քարտեզների հիման վրա հնարավոր չէր ճշգրիտ որոշում կայացնել․․․
Telegram-ով թմրամիջոցների իրացմանն և 78 մլն դրամի փողերի լվացման գործով նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով…
Ընթանում է Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը (ուղիղ)
Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ․․․
Abzas Media-ի գործով ձերբակալվել է ադրբեջանցի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադը
2023 թվականի նոյեմբերի վերջին Abzas Media գրասենյակում խուզարկություն է իրականացվել, որի արդյունքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 40 հազար եվրո...
Շամլուղում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան Երևան տեղափոխվեց սանավիացիայի ուղղաթիռով
Հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանիվից վայր ընկնելուց ստացել է ենթաստամոքսային գեղձի լուրջ վնասվածք...
Ադրբեջանում յուրացումների մեղադրանքով ՊՆ ֆինանսական ծառայության երկու ղեկավար է ձերբակալվել
Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.4-րդ հոդվածով (առանձնապես խոշոր չափերի գողություն)՝ առանձնապես խոշոր չափերի գողության մեղադրանքով...
Ամենաշատ