Թուրքիայի քրդաբնակ Ջիզրեում ոստիկանները կրակել են տան մեջ մոր գրկում գտնվող 3 ամսական Միրայ Ինջեյի գլխին։
Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ Ջիզրեում, որտեղ արդեն 12 օր փողոց դուրս գալու արգելք է, ոստիկանները կրակահերթի տակ են պահել բնակելի տներից մեկը։ Տան ներսում մոր գրկում գլխի շրջանում վիրավորվել է 3 ամսական փոքրիկը։ Տան անդամները փորձում են երեխային տանել հիվանդանոց, սակայն ոստիկանները կրակում են նաեւ նրանց վրա։ Ոստիկանների կրակոցներից վիրավորվել են երեխայի տատն ու պապը։
Հիվանդանոցում չի հաջողվում փրկել երեխայի եւ պապի կյանքը։
Ջիզրեում վերջին 10 օրվա մեջ 20 քաղաքացիներ են սպանվել։