News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է է խաղալ ազգային հավաքականում, բայց ափսոս վերադարձս այդքան էլ լավ չստացվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային հավաքականի  եւ Երեւանի «Ալաշկերտի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը՝ ամփոփելով 2015 թվականը:

Ինչպիսի՞ն էր անցնող տարին քեզ համար, Գեւորգ:
Տարին լավ էր ակումբային կարիերայիս համար, բայց վատը՝ հավաքականում: Այնտեղ լավ արդյունքներ չգրանցեցինք:
Տարվա ամենահիշվող պահը:
Երեւի թե այն, որ «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին խաղում՝ մնալով տասը հոգով, շատ դժվարին խաղով կարողացավ առաջ անցնել բավականին դժվար մրցակցից:
Երկար դադարից հետո կրկին դարձար հավաքականի գլխավոր դարպասապահը: Սպասո՞ւմ էիր որ դա կլինի հենց այս տարի:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար դա մեծ պատիվ է: Բայց ափսոս վերադարձս այդքան էլ լավ չստացվեց:
Ի՞նչ ծրագրեր կան 2016-ի հետ կապված: Հնարավո՞ր է մեկնես այլ երկիր խաղալու:
Ապագայի հետ դեռ ծրագրեր չեմ կազմում, բայց բացառված չէ մեկնելու տարբերակը: Այս պահին ես «Ալաշկերտի» ֆուտբոլիստ եմ, եւ մենք լավ թիմ ունենք:
Ինչպե՞ս ես վերաբերվում հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:
Հավաքականը շատ վատ հանդես եկավ եւ երկրպագուների դժգոհությունը արդարացի էր:
Սպասո՞ւմ էիր, որ ազգային հավաքականը կգլխավորի Վարուժան Սուքիասյանը:
Հայ մասնագետ թեկնածուները շատ չէին, այնպես որ անսպասելի չէր:
Ի՞նչ նվերներ են սպասում Ձմեռ պապից ֆուտբոլիստի երեխաները:
Քանի որ տղաներս ֆուտբոլ են պարապում, նրանց նվերները կապված են ֆուտբոլի հետ: Երկու շաբաթ առաջ արդեն նամակը գրել են Ձմեռ պապիկին: Ձմեռ պապն էլ կբերի երեւի նրանց ուզածը:

Վերա Մարտիրոսյան/Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ