News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս տարվա լավագույնը բանն այն էր, որ ես հավաքականի կազմում բոլոր խաղերին մասնակցեցի:: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբե» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելին՝ ամփոփելով 2015 թվականը:
Մարկոս, ինչպիսի՞ն էր 2015 քեզ համար:
Անհատապես տարին լավն էր: Ես լավ խաղեր անցկացրի Հայաստանի ազգային հավաքականում եւ ղազախական «Ակտոբեում», բայց արդյունքների առումով սա իմ լավագույն տարին չէր:
Լավագույն բանը, որ պատահեց քեզ հետ այս տարի:
Դա այն էր, որ ես հավաքականի կազմում բոլոր խաղերին մասնակցեցի:
Ամենավատ բանը...
Հայաստանի ազգային հավաքականի ցույց տված արդյունքները: Մենք լավ խաղեր ունեցանք, բայց ոչ մի հաղթանակ չտոնեցինք: Դա տխուր է իմ համար:
Անցնող տարվա ո՞ր ֆուտբոլային իրադարձությունն ամենից շատ տպավորեց քեզ:
Դա Ֆրանսիա – Գերմանիա ընկերական խաղն էր: Մարդիկ ընտանիքների հետ գնացել էին ֆուտբոլ վայելելու, իսկ այնտեղ տեղի ունեցավ տեռորիստական ակտ: Ես ցնցված էի:
Ի՞նչ ծրագրեր ունես 2016-ի հետ կապված:
Ինչպես միշտ՝ քրտնաջան աշխատել, դառնալ չեմպիոն այն երկրում, որտեղ խաղում եմ: Եվ, իհարկե, օգնել հայերին մոռանալ 2015-ի արդյունքները: Հուսամ՝ Հայաստանի ազգային հավաքականը կրկին լավ կխաղա, լավ արդյունքներ կգրանցի եւ Հայաստանի անունը բարձր կպահի Եվրոպայում, ինչպես դա անում էր մի քանի տարի առաջ;
Հավատո՞ւմ ես, որ եկող տարի հավաքականն ի զորու է լավ արդյունքներ գրանցել:
Իհարկե հավատում եմ: Այստեղ հարցեր չկան: Մենք պետք է շատ բան սովորենք եւ զարգանանք, բայց մեր հավաքականը միեւնույն է ունի շատ լավ որակ:
Ո՞ր դեպքում լավ արդյունք կարող է լինել:
Մենք պետք է շատ ուշադրություն դարձնենք մեր տակտիկային: Բացի այդ պետք է փոխենք մեր վերաբերմունքը: Անցյալ տարի շատ էինք գնդակ կորցնում: Եթե գրոհում ենք եւ գոլեր խփում, պետք է ավելի շատ գնդակի հետ աշխատենք:
Ի՞նչ ես մաղթում հայ երկրպագունեին:
Բոլոր երկրպագուներին, ովքեր միշտ մեր կողքին են եղել՝ անկախ ամեն բանից, ես ցանկանում եմ ամենայն բարիք եւ իհարկե, հուսամ կանենք ամեն բան, որպեսզի նրանք կրկին հպարտորեն գնան մարզադաշտ եւ գոչեն «հայ հայ»:

Վերա Մարտիրոսյան/Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ