News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

015 թվականը հաջող էր, դրա համար մեկ առանձին պահ չեմ առանձնացնի, իսկ ամենավատ պահն, իհարկե, վնասվածքս էր, որի պատճառով բաց թողեցի բավական երկար ժամանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Լուչ Էներգայի» հարձակվող Ռուսլան Կորյանը՝ ամփոփելով 2015 թվականը:

Ինչպիսի՞ն էր 2015 քեզ համար:

Հագեցած տարի էր: Տարվա սկզբում խաղում էի Ասիայում, հետո վերադարձա Հեռավոր Արեւելք: Տարին հաջող էր, դրա համար մեկ առանձին պահ չեմ առանձնացնի, իսկ ամենավատ պահը, իհարկե, վնասվածքս էր, որի պատճառով բաց թողեցի բավական երկար ժամանակ: Բայց հիմա վերականգնվել եմ ու ամեն բան լավ է:

Ամենաանսպասելի բանը անցնող տարվում…

Դա հենց վնասվածքս էր, որովհետեւ այդ ժամանակ թիմում ամեն բան լավ էր եւ ես զգում էի, որ լավ մարզավիճակ եմ հավաքել: Լրիվ պատահական ստացվեց, բայց դե ֆուտբոլում լինում է այդպես: Ոչ ոք ապահովագրված չէ: Դա արդեն անցյալում է, հիմա պատրաստում եմ նոր խաղաշրջանին:

Ի՞նչ ծրագրեր ունեք եկող տարվա հետ կապված:

Պետք է աճեմ, զարգանամ, իսկ դրա համար շատ աշխատել է պետք:

Շշուկներ կան, որ այս ձմռանը կարող է լքես «Լուչը»:

Այս պահին թիմում ծանր իրավիճակ է: Հուսամ՝ արձակուրդներից հետո կկարգավորվի ամեն բան:

Որտե՞ղ ես դիմավորելու Նոր տարին:

Ինձ մոտ ավանդույթ է այդ օրը միշտ լինել ընտանիքիս ու ծնողներիս հետ՝ Սոչիում:

Ի՞նչ ես խնդրել Ձմեռ պապից:

Կոնկրետ բան չեմ խնդրել, բայց քանի որ հարցը տվեցիք, երեւի թե կուզեմ, որ աշխարհում խաղաղություն լինի:

Վերա ՄարտիրոսյանVera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ