News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ձնաբքի պատճառով ճանապարհին մնացած տասնյակ վարորդների մեջ այսօր՝ հունվարի 4-ին եղել է  նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ավտոմեքենան: NEWS.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանն ասաց, որ դա եղել է Մարտունու տարածքում, բայց դրա մեջ պետք չէ «սենսացիա որոնել», սովորական բան է, համապատասխան սարքավորումներով ճանապարհը բացվել է, եւ մեքենաները շարժվել են:

«Ձյուն է, մի քիչ պիտի արգելքները շատ լինեն, բնական է, որեւէ սենսացիոն բան չկա: Համապատասխան միջոցներ են եղել, կարողացել են մեքենաների հետ համընթաց ճանապարհը բացել, մեքենաները գնացել են: Կարծում էիք՝ եթե ԱԺ նախագան անցնում էր, ձյունը պետք է հալվե՞ր միանգամից: Բա եղանակային պայմանները կարո՞ղ է՝ իշխանությանն են: Ինչպիսին մեր ժողովուրդն է, այդպիսին էլ ես եմ: Իհարկե, ես էլ եմ գնում, ես էլ եմ մարդկանց հանդիպում, ես էլ նոր տարի անում»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Տպել
Ամենաշատ