News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում նախորդ գիշեր սուր շնչառական H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության հարուցած բարդացումից մահացության դեպք է գրանցվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

«Տղամարդը Ռուսաստանից էր եկել, այնտեղ երկար ժամանակ հիվանդ է եղել, հետո եկել է Գյումրի, դիմել Գյումրիի բժշկական կենտրոն, ապա իր ցանկությամբ տեղափոխվել Միքայելյան ինստիտուտ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,-ասաց Անահիտ Հայթայանը։

Նշենք, որ սա վերջին մեկ տարում գրիպի բարդացումից մահացության 6-րդ, իսկ այս տարվա ընթացքում 3-րդ դեպքն է։

Հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել էր սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Այսօրվա տվյալներով հոսպիտալացված է 85 հղի, որից 20-ի մոտ` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում այսօրվա տվյալներով բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
H1N1-ի հետեւանքները. 19 մահվան դեպք, այս պահին կա մոտ 900 հիվանդ. ամփոփում է նախարարը
«50 տոկոս նվազում կա հիվանդացության, սյս պահին մոտենում ենք սեզոնային միջին ցուցանիշին»...
Եթե հեռահար կրթության ձեւը կիրառվեր, աշակերտները 3 շաբաթ չէին կտրվի դասապրոցեսից. Բախշյան
Կրթության կազմակերպման մասին օրենքով արդեն 15 տարի է ունենք հեռահար կրթության ձեւը, որը չի կիրառվում...
Հայաստանում ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց շարունակում են պատվաստել գրիպի դեմ
Նրանք մեծ թիվ էին կազմում, օրինակ, հղի կանանցից, որոնք եւս ռիսկի խմբի մեջ են մտնում...
Հայաստանից գրիպի շտամներն ուղարկել են արտերկիր ստուգման
Հենց այդ պատճառով պատվաստանյութի պիտանելիության եւ գործողության ժամկետն ընդամենը մեկ տարի է…
Դպրոցական արձակուրդները երկարաձգվեցին եւս մեկ շաբաթով
Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա...
Առողջապահության նախարարությունն առաջարկում է եւս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները
Առաջարկվել է, որպեսզի շաբաթ եւ կիրակի օրերին պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում հերթապահություններ սահմանվեն...
Ամենաշատ