News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հունվարի 19-ին  տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ռաեդ» ակումբ: Մինչ այդ Մարկոսը երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը ղազախական «Ակտոբեի» հետ: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Մարկոսը պատմել է, թե ինչու է ընտրել հենց արաբական թիմը:

Մարկոս, ինչո՞ւ որոշեցիր տեղափոխվել հենց Սաուդիան Արաբիան ներկայացնող «Ալ-Ռաեդ» ակումբ: Չկայի՞ն այլ առաջարկներ:
Որոշեցի տեղափոխվել այնտեղ, քանի որ նրանք իսկապես ցանկացան ինձ ձեռք բերել: Նրանց համար կարեւոր չէր իմ տարիքը: Առաջարկեցին շատ լավ պայմանագիր, չնայած կարճ ժամանակով: Ես այլ առաջարկներ էլ ունեի, բայց ոչ մեկն այս առաջարկի պես իրական չէր, ավելի շատ սպեկուլյացիաների էին նման:

Վստահ եմ՝ բոլորը կարծելու են, որ գնացիր այնտեղ գումարի համար:
Իհարկե, գումարն առաջին բանն էր, ինչի մասին մտածեցի: Ես պետք է մտածեմ ապագայիս մասին՝ հատկապես հիմա:

Հնարավո՞ր է ամռանը այլ թիմ տեղափոխվես:
Եթե ռեալ առաջարկ լինի, ապա հնարավոր է եւ տեղափոխվեմ այլ թիմ:

Հիշեցնենք, որ «Ալ-Ռաեդը» Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 13 տուրից հետո 14 թիմերի մեջ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

Վերա Մարտիրոսյան/ Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ