News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլն այժմ ԱՄՆ-ում զարգանում է շատ արագ տեմպերով եւ Յուրա Մովսիսյանը կկարողանա այնտեղ իրեն դրսեւորել: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշեց «Սպարտակի» նախկին գխավոր մարզիչ, հայտնի ֆուտբոլիստ Վալերի Կարպինը՝ անդրադառնալով Յուրայի ԱՄՆ տեղափոխվելուն:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը այս ձմռան լքեցին Մոսկվայի «Սպարտակը»: Կարպինը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչու հայ ֆուտբոլիստների մոտ այդպես էլ չստացվեց լիովին ցուցադրել իրենց ունակությունները «Սպարտակում»:

Վալերի Գեորգեւիչ, Յուրան ու Արասը տեղափոխվեցին «Սպարտակ» հենց այն ժամանակ, երբ Դուք էիք ղեկավարում թիմը: Այժմ, երբ նրանք հեռացան, կարելի է ասել, որ սպասելիքները երեւի ավելի մեծ էին: Ինչ եք կարծում, ինչո՞ւ, այնուամենայնիվ, նրանց մոտ չստացվեց լիովին բացվել թիմում:
Ես չէի պնդի, թե Յուրայի մոտ չստացվեց կարիերան «Սպարտակում»: Սկզբում նա իրեն բավականին լավ դրսեւորեց, իսկ թե ինչ եղավ հետո ավելի լավ է հարցնել այն մարդկանց, որոնք եկան «Սպարտակ» ինձնից հետո:  Յուրայի առաջին խաղաշրջանը հաջող էր, հետո եկան այլ ֆուտբոլիստներ: Ինձ դժվար է կողքից կարծիք հայտնել: 
Իսկ Արասին խանգարեց վնասվածքը: Դա չթողեց, որ նա իրեն արժանավույնս դրսեւորի:

Մովսիսյանը տեղափոխվեց ԱՄՆ` «Ռեալ Սոլթ Լեյք» : Կարծում եք նրա կարիերան անկո՞ւմ կապրի, թե՞ դեռ կկարողանա իրեն դրսեւորել ինչպես պետք է:
Նա կկարողանա իրեն դրսեւորել ԱՄՆ-ում, բայց հետո Եվրոպա վերադառնալը դժվար կլինի: Ֆուտբոլն այժմ ԱՄՆ-ում զարգանում է շատ արագ տեմպերով եւ նա կկարողանա այնտեղ իրեն դրսեւորել:

Դեռ պարզ չէ, թե ուր կտեղափոխվի Արասը: Ո՞ր առաջնությունում եք նրան տեսնում:
Կարծում եմ՝ նա ցանկացած թիմում էլ կարող է խաղալ: Իհարկե, շատ բան կախված է նրա խաղից եւ այն թիմի խաղաոճից, որտեղ նա կգնա, բայց այս հարցում նա խնդիրներ չի ունենա եւ կկարողանա խաղալ ամեն տեղ, ուր որ գնա:

Ժամանակին խոսվում էր Իսպանիայի առաջնության մասին: Դուք որպես շատ լավ ծանոթ այդ առաջնությանը, կարծում եք նա կկարողանա՞ր այնտեղ խաղալ:
Իսպանիայում՝ այո: Կարծում եմ՝ դա նրա մակարդակն է:

Վերա Մարտիրոսյան/ Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ