News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը հունվարի 21-ին ժամանեց Ստամբուլ, որտեղ պետք է պայմանագիր կնքի թուրքական «Բեշիքթաշի» հետ: Նախնական տվյալներով ֆուտբոլիստը այնուհետև վարձավճարով հանդես է գալու իսպանական «Ռայո Վալեկանո» թիմում:

Թե որքանով կազդի Օզբիլիզի` թուրքական թիմին միանալը հետագայում Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու վրա, NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը ճշտեց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանից:

Պարոն Սուքիասյան, որքանո՞վ կազդի Արասի` «Բեշիքթաշ» տեղափոխությունը ազգային հավաքական հրավիրվելու վրա:

Արասը չի մնալու Թուրքիայում: Նա գնալու է «Ռայո Վալեկանո»: Մեր ազգային հավաքականի շահերից բխում է, որ նա, այնուամենայնիվ, ունենա խաղային պրակտիկա:

Բայց դա լինելու է վարձավճար, այսինքն` Արասը լինելու է թուրքական թիմի խաղացող և ցանկացած պահին կարող է միանալ նրանց:

Կրկնում եմ, սա լավ հնարավորություն է, որ նա խաղային պրակտիկա ունենա:

Բայց եթե, այնուամենայնիվ, նա խաղաց «Բեշիքթաշում», կհրավիրվի՞ հավաքական:

Այդ հարցին, կներեք, չեմ կարող պատասխանել:

Վերա Մարտիրոսյան/ Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ