News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տեղափոխությունն էր թուրքական «Բեշիկթաշ»: Հունվարի 25-ին Օզբիլիսը մեկնեց Մադրիդ, որտեղ պետք է պայմանագիր կկնքի իսպանական «Ռայո Վալեկանո» թիմի հետ: Ֆուտբոլիստն այնտեղ հանդես կգա վարձավճարով մինչեւ ամառ: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Արասը պատմեց, թե ինչու ընտրեց թուրքական ակումբը, եւ ինչպես է վերաբերվում հայ երկրպագուների արձագանքին:

Արաս, ինչո՞ւ ընտրեցիր հենց «Բեշիկթաշը»: Այլ տարբերակներ չունեի՞ր:

Ես տեղափոխվեցի «Բեշիկթաշ», քանի որ դա շատ մեծ թիմ է: Ես այլեւս չէի խաղում «Սպարտակում», իսկ ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ ֆուտբոլ: «Սպարտակը» ցանկանում էր վաճառել ինձ, իսկ «Բեշիկթաշն» իսկապես ցանկանում էր ինձ գնել: Շատ դժվար է թիմի համար ձեռք բերել մի ֆուտբոլիստի, որը չի խաղացել մեկ ու կես տարի, բայց «Բեշիկթաշի» նախագահն ու ողջ թիմը հավատում են ինձ, իսկ դա իմ որոշումը կայացնելը դարձրեց ավելի հեշտ: Թիմն ինձ արժանացրեց հիանալի ընդունելության եւ ցույց տվեցին, որ հավատում են:

Ինչո՞ւ «Բեշիկթաշը» որոշեց քեզ վարձավճարով հանձնել իսպանական «Ռայո Վալեկանոյին»:

«Բեշիկթաշը» ինձ վարձավճարով հանձնեց իսպանական «Ռայո Վալեկանոյին», քանի որ ցանկանում են, որ ես ունենամ ֆուտբոլային լավ պրակտիկա: Նրանք ցանկանում են որպեսզի ես դառնամ այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին առաջ էի: Ես այնտեղ կխաղամ մինչեւ ամառ, իսկ հետո ավելի ուժեղացած կվերադառնամ «Բեշիկթաշ»:

Գիտե՞ս, որ շատ հայ երկրպագուների համար քո՝ Թուրքիա տեղափոխվելը տհաճ լուր էր:

Ես ֆուտբոլիստ եմ ու միակ բանը, որ ցանկանում եմ, դա կրկին ֆուտբոլ խաղալն է: Ես ֆուտբոլիստ եմ, այլ ոչ թե քաղաքական գործիչ: Երբեք չէի ցանկանա, որպեսզի իմ ժողովուրդն այդպես մտածեր: Ես հարցին այլ կերպ եմ նայում: Եթե ես ունենամ մշտական խաղային պրակտիկա, ես կրկին կկարողանամ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում եւ կրկին օգնել նրանց: Վերջերս ես հավաքականում մշտապես հանդես չէի գալիս: Կարծում եմ՝ «Բեշիկթաշում» ավելի շատ խաղալով, ես կկարողանամ ավելի շատ բան անել Հայաստանի ազգային հավաքականի համար:

Ռուսական մամուլը հայտնում էր, որ դու եւ քո գործակալն եք դիմել թուրքական ակումբին, այլ ոչ թե հակառակը: Ի՞նչ կասես այդ մասին:

Ես այլեւս «Սպարտակի» պլաններում չկայի: Իսկ «Բեշիկթաշը» ինձ դեռ այն ժամանակ էր ցանկանում գնել: Առաջինը թիմն է ցանկություն հայտնել:

Այսօր ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը կրկին անդրադարձավ քո թեմային: Նա քեզ մեղադրեց ֆուտբոլային անբարոյականության մեջ: Իբրեւ թե դու Հայաստանի հավաքականն ընտրել ես, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քեզ բնակարան է նվրել եւ գումար տրամադրել: Իսկ այժմ էլ գնացիր Թուրքիա միայն գումարի համար:

Սելյուկը հիմար է, եթե այդպիսի բան է ասել: Մինչեւ իմ տեղափոխությունը նա երկու օր առաջ զանգահարեց ինձ եւ առաջարկեց համագործակցել իր հետ: Ես ասացի՝ ՈՉ: Ահա այդ պատճառով է նա նման հիմար բաներ խոսում: Եթե ես գումար ընտրեի, ես կընտրեի Հոլանդիայի ազգային հավաքականը, քանի որ բոլորը գիտեն, որ ֆուտբոլիստի արժեքն այնտեղ շատ բարձր է՝ համեմատած Հայաստանի: Ես ընտրեցի Հայաստանը սրտովս, այլ ոչ թե գումարի համար: Եթե ընտրեի գումարը, եւս 2,5 տարի կմնայի «Սպարտակում»: Սելյուկը հիմար մարդ է, ով անգամ արժանի չէ, որպեսզի արձագանքենք նրան: Նա ֆուտբոլիստների պայմանագրում ավելացնում է հավելյալ 5 միլիոն, եթե նրանք չպահեն պայմանները, այն դեպքում, երբ ֆուտբոլիստներ վաստակում են 15 000: Հիմա ասեք, ո՞վ է մտածում ավելի շատ գումարի մասին:

Արաս, հիշո՞ւմ ես այն աղմկահարույց հարցազրուցը, որ դու տվեցիր, թե իբրեւ քեզ չէն խաղացնում «Սպարտակում», քանի որ  այն ժամանակվա գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը թուրք էր, իսկ դու հայ: Այժմ դու տեղափոխվում ես Թուրքիա:  

Ես ուզում եմ ասել, որ ես ֆուտբոլիստ եմ ու ուզում եմ զբաղվել միայն ֆուտբոլով, այլ բաներ ինձ չեն հետաքրքրում, հատկապես խոսել անցյալից:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ