News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ սեպտեմբերին տեղի ունեցած` 38-ամյա կնոջ սպանության ականատեսները մինչեւ հիմա ուշքի չեն գալիս պատահածից: Նրանցից մեկը NEWS.am-ին պատմեց, որ ձայներ է լսել, գնացել խանութի մոտ ու տեսել, որ Հեղինեի նախկին ամուսինը` Արտակ Առաքելյանը, դանակով հարվածներ է հասցնում նրան:

«Աչքերիս առաջ է ամեն ինչ: Ես ձայն լսեցի, գնացի` արդեն խփում էր: Հեղինեն տեսավ ինձ, օգնություն կանչեց, անունս տվեց ու վերջ: Դանակը ամուսնու ձեռքին էր, որ մի քայլ էլ անեի, կհասնեի իրեն, ինձ էլ կարող է խփեր, դրա համար չմոտեցա»,- պատմեց ականատեսը:

Մեկ այլ ականատես` Սաթիկ Կիրակոսյանը պատմեց, որ դեպքից րոպեներ առաջ է անցել Հեղինեի խանութի մոտով, ամեն ինչ հանգիստ է եղել, Հեղինեն սովորականի պես աշխատելիս է եղել:

«Շալվար էի առել, պիտի տանեի, որ պերեդելկա աներ: Խանութի մոտով իջա, ասեցի` մի քանի ուրիշ խանութ մտնեմ ու հետ գամ: Իջնելուց նայեցի, մենակ կար էր անում Հեղինեն: Հետո եկա խանութի կողմ, ղժժոց լսեցի, ասում էր` օգնեք, օգնեք, անմարդկային ձայներ էին: Վազեցի խանութի մոտ, Հեղինեն ընկած էր դռան մոտ, ինքն էլ վրեն չոքած խփում էր դանակով»,- պատմեց Սաթիկ Կիրակոսյանը:

Ականատեսները աղմուկ են բարձրացրել, օգնություն կանչել, բայց արդեն ուշ է եղել:

«Հետո ձեռքի երակները փռթեց, արյունը չռռում էր իր ձեռքից, որսորդական դանակը շպրտեց, կանգնեց անկյունում, ասեց` ես չեմ փախնում»,- պատմեց Սաթիկ Կիրակոսյանը:

Այնուհետեւ ոստիկանները եկել են, կալանավորել են Արտակ Առաքելյանին: Հեղինեն ու Արտակը երկու անչափահաս զավակ ունեն, որոնք այժմ տատիկի խնամքի տակ են:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում, «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր http://news.am/arm/news/288074.html տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը  խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում: Գործի դատաքննությունն արդեն սկսվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ