News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՏԿԱԻՆ-ն արդեն սկսել է սոցիալապես անապահով քաղաքացիներին բաժանել անվճար կցորդ սարքերը, որից հետո արդեն անցում կկատարվի հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

«Արդեն սկսել ենք բաժանել սարքերը: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա սկզբին կլինեն մարզեր, որտեղ ամբողջությամբ սարքերը բաժանված կլինեն, եւ կկարողանանք անցում կատարել թվային հեռարձակման»,- ասաց Գրիգոր Ամալյանը:

Նախարարության պաշտոնյայի պնդմամբ՝ մինչեւ անալոգային հեռարձակումն անջատելը՝ իրենք համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:

Հիշեցնենք, որ հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի պետք է անցնեինք հունվարի 1-ին, սակայն սոցիալապես անապահով ընտանիքներին անվչար տրամադրվելիք սարքերը Հայաստան բերվեցին միայն կեսին: Նշենք, որ պետությունն այս պահին պատվիրել է 48 հազար 700 սարք:

Դեռեւս հայտնի չէ, թե ամբողջությամբ անցում կկատարենք հեռարձակման թվային համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ