News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանը չի համակերպվել պատժի հետ, պարզապես լուռ սպասում է հրաշքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալի եղբայրը` Վարդան Խաչատրյանը:

«Էդ պատժի հետ ոչ ոք էլ չի կարող համակերպվել, ուղղակի խելոք սպասում ա, հրաշքի ա սպասում»,-ասաց Վարդան Խաչատրյանը` հավելելով, որ եղբոր հետ վերջին անգամ անցած տարի է խոսել տեսակցության ժամանակ:

Վարդան Խաչատրյանը, սակայն, եղբոր նման լավատես չէ, չի հավատում, որ Հայաստանում հնարավոր է արդարության հասնել:

«Ես էս երկրում ոչ մի ակնկալիք էլ չունեմ, արդեն հույսս կտրել եմ, ոչ մի բան էլ ոչ սպասում եմ, ոչ էլ: Էլ պայքարելու տեղ չկա, բոլոր տեղերում բողոքել ենք, նույն են թողել, էլ ի՞նչ, եթե պայքարելու տեղ գիտեք, ասեք, գնանք, պայքարենք»,-ասաց Խաչատրյանը:

Վարդան Խաչատրյանի խոսքով` իրենց երկրորդ գանգատ-բողոքն այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է։ ՄԻԵԴ-ից եւս Խաչատրյանն առանձնապես հույսեր չունի: 

«Եվրադատարանում է գործը, բայց ասում են` 4-5 տարի կարող ա ձգվի, չգիտեմ` դրա օգուտը ո՞րն ա»,-ասաց Դավիթ Խաչատրյանի եղբայրը:

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման:Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել վճիռը: Նրանք Վճռաբեկ դատարան բողոք էին ներկայացրել՝ պահանջելով վերաորակել արարքը, գործը ուղարկել նոր քննության, սակայն այն մերժվել էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ