News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի էկոլոգիայի, կայուն զարգացման եւ էներգետիկայի նախարար Մարի-Սեգոլեն Ռուայալը պատմել է առաջիկա 5 տարիներին արեւային վահանակներով ճանապարհ կառուցելու՝ կառավարության ծրագրի մասին: 1000 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման մրցույթի հայտարարությունն արդեն հրապարակվել է, եւ ապրիլին սկսեն ընտրել թեկնածուներին:

Մասնագետների հաշվարկներով, այդպիսի ճանապարհի 1 կիլոմետրից ստացված էներգիան պետք է բավարարի 5000 մարդու պահանջարկը (բացառությամբ ջեռուցման):

Այսպիսով, 1000 կմ-անոց ճանապարհը պետք է բավարարի 5 մլն մարդու կամ երկրի ընթացիկ բնակչության 8%-ին: Էներգիա ստանալու համար ճանապարհի երթեւեկելի հատվածին 7 մմ հաստությամբ ֆոտոտարրեր կամրացվեն:

Ըստ GT-ի, ֆոտոտարրերի ստեղծման տեխնոլոգիան մշակել է Colas Group ընկերությունը: Wattway կոչվող վահանակների ստեղծման համար ընկերությունից 5 տարի է պահանջվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ