News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի քաղաքացի, 19-ամյա Արաբժոն Բայտալեւը, որը սեպտեմբերի վերջին ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը եւ փորձել անցնել նորից Թուրքիա, դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բայտալիեւի փաստաբան Կարեն Ստեփանյանը:

«Բայտալիեւն արդեն 3 ամիս 20 օր նստել էր, մնում էր մեկ շաբաթ: Մի քանի օր առաջ 4-ամսյա կալանքի ժամկետը լրացել է եւ նա արդեն ազատության մեջ է»,- ասաց Կարեն Ստեփանյանը:

Փաստաբանի խոսքով՝ Արաբժոնի մայրն էլ է Հայաստանում եւ այս պահին փաստաթղթերն են ձեւակերպում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արաբժոն Բայտալիեւը 2015թ. սեպտեմբերի 1-ին արտաքսվել է Թուրքիայի Հանրապետությունից եւ նպատակ է ունեցել վերադառնալ այնտեղ: Սեպտեմբերի 23-ին նա մուտք է գործել Հայաստանի տարածք «Բագրատաշեն» անցման կետով եւ ժամը 18:00-ի սահմաններում առանց պատշաճ իշխանությունների թույլտվության փորձել է ապօրինի հատել Հայաստանի պետական սահմանն Արմավիրի մարզի «Ղարա-Ղալա» տեղանքով եւ անցել Թուրքիայի Հանրապետություն: Սակայն Բայտալիեւը բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության սահմանապահ ուղեկալի սահմանապահների կողմից:

Արաբժոն Բայտալիեւին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձ կատարելու մեջ, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 19-ամյա ղրղըզը կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ