News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում մահացել է եգիպտական կինոյի հայազգի աստղ, երգչուհի Ֆեյրուզը: Այս մասին հայտնում է եգիպտական Daily NEWS պարբերականը:

Պարբերականի հաղորդմամբ՝ 73-ամյա Ֆեյրուզն ուներ երիկամների եւ լյարդի հետ կապված խնդիր եւ վերջին շրջանում նրա վիճակը վատթարացել էր:

 Նշենք, որ դերասանուհին, որին անվանում էին «հրաշամանուկ», հայտնի էր երաժշտական ներկայացումներում իր դերերով: Նա  9 տարում խաղացել է 10 դեր, սակայն ամուսնանալուց հետո լքել է բեմը:

2001թ.-ին Ֆեյրուզը պարգեւատրվել է Կահիրեի միջազհային կինոփառատոնի կողմից՝ եգիպտական կինոյում ունեցած ավանդի համար:

Հիշեցնենք, որ Ֆեյրուզը՝ Փիրուզ Արթին Գալֆայանը, ծնվել է 1943թ.-ին Կահիրեում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ