Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի տներից մեկի հյուրասենյակում այսօր՝ փետրվարի 1-ին, հայտնաբերել են տարեց ամուսինների դիերը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգի հետքերով դեպքի բայր մեկնած  ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում հայտնաբերել են 78-ամյա Ջուլիետա Ազիզյանի եւ 86-ամյա Վոլոդյա Ազիզյանի դիերը: