News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաքուն ցանկանում է օգտվել ԵԽԽՎ-ում  Ղրիմի շուրջ եւ ռուսաստանյան պատվիրակության հեռանալուց հետո ստեղծված իրավիճակից: Այդ մասին փետրվարի   1-ին հայտնել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ-ում հայկական որոշումների նախագծերի հայտնվելու փաստը

Նրա խոսքով, Բաքուն մեկը մյուսի հետեւից հակահայկական զեկույցներ է ներկայացնում, որովհետեւ տեսնում է, որ ԵԽԽՎ-ն առանց Ղարաբաղի մասնակցության ձեւաչափ է եւ ձեւաչափ է, որտեղ որոշումներն ընդունվում են ոչ թե փոխզիջմամբ (կամ էլ դրան մոտ մեծամասնությամբ), այլ պարզ մեծամասնությամբ: Եվ այստեղ լոբբինգ իրականացնելն ավելի հեշտ է, ինչը եւ անում է Ադրբեջանը:  «Միաժամանակ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերն առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չքննարկելու սկզբունքին:  Հենց այդ պատճառով մենք հավատարիմ ենք մնում ԵԽԽՎ Մինսկի խմբի ձեւաչափին. դա միակ ձեւաչափն է, որը ներառում է ոչ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, այլեւ Լեռնային Ղարաբաղը», - նշել է Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի պատգամավորները չեն ընդունել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի  «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավված տարածքներում» զեկույցը, սակայն աջակցել են բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանի բնակչությանը դիտավորյալ զրկում են ջրից» զեկույցին, որը վերաբերում է Սարսանգի ջրամբարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ