News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում սեփական տան հյուրասենյակում փետրվարի 1-ին, մահացած հայտնաբերված տարեց ամուսինները միայնակ էին ապրում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Աշտարակի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանի աշխատակցի խոսքով՝ 78-ամյա Ջուլիետա Ազիզյանը եւ 86-ամյա Վոլոդյա Ազիզյանը ծերունական մահով են մահացել, դիերի վրա բռնության հետքեր չեն եղել: 

«Հարեւանների ասելով՝ իրենց մահով են մահացել, ուղեղի կաթված տարած էին, հիվանդ մարդիկ էին»,-ասաց քաղաքապետարանի աշխատակիցը:

Ազիզյանները երկու որդի ունեն, մեկը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, մյուսը՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ փետրվարի 1-ին ահազանգի հետքերով դեպքի վայր մեկնած  ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում հայտնաբերել են 78-ամյա Ջուլիետա Ազիզյանի եւ 86-ամյա Վոլոդյա Ազիզյանի դիերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Ամենաշատ