News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում կանանց եւ տղամարդկանց թույլատրել են միասին աղոթել «Լացի պատի» մոտ, հայտնում է The Guardian-ը։ Թերթը տեղի ունեցածը «պատմական գործարք» է անվանել։

Իսրայելի իշխանությունները հավանություն են տվել հանրահայտ տեսարժան վայրի մոտ մշտական եւ պաշտոնական խառը բաժանմունք կառուցելու գաղափարին։ «Պատի կանայք» կազմակերպությունը 27 տարի շարունակ պայքարում էր այդ իրավունքը ստանալու համար։ Բողոքի ցույցերը տեղի էին ունենում ամեն ամիս։

Նոր բաժանմունքը կտեղավորի մինչեւ 1.2 հազար ուխտավոր, փոխանցում է Gazeta-ն։

Լացի պատը 2 հազար տարի առաջ Հռոմեական կայսրության ժամանակ կործանված հրեական տաճարի պահպանված մի մասն է, որն ամեն տարի տեսնելու են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ