News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը՝ նա նշեց, որ հիմա Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են գործել այդ ուղղությամբ։ «Եթե Ադրբեջանը դուրս կա ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից, ապա ինքն էլ հենց կտուժի, քանի որ այս պահին չկա այլ կառույց, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։

Ադրբեջանական կողմը չի համաձայնում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլքի առաջարկին։ Հիմա հարցն այս կերպ է դրված. Անհրաժեշտ է կարգավորել սահմանին խնդիրը եւ միայն դրանից հետո անցնել բանակցությունների, քանի որ այս պահին բանակցություններն անհնար են»,-ճ ընդգծել է Նավասարդյանը։

Նա չի բացառել, որ Բաքուն մտադիր է պատերազմ սկսել։ «Երբ գազանին փակուղի ես մտցնում, նա հարձակվում է։ Ադրբեջանի դեպքում նման իրավիճակ է ստեղծվել։ Կարծում եմ, որ անգամ Ռուսաստանը չի կարող կանգնեցնել դա։ Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Սիրիայում»,- նշել է փորձագետը։

Նրա կարծիքով պատերազմի դեպքում Ադրբեջանը՝ որպես պետություն, կդադարի գոյություն ունենալ, քանի որ իրավիճակն այնտեղ շատ ծանր է։ «Թալիշներն ու մյուս ազգային փոքրամասնությունները Ադրբեջանում իսկական ական են։ Տնտեսական վիճակն այնտեղ նույնպես ծանր է»,- նշել է Արման Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին մեղադրել էր իսլամաֆոբիայի եւ երկակի չափանիշներ կիրառելու մեջ։ «Շատ եմ ցավում, որ Մինսկի խմբի համանախագահները, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, ձգտում են ոչ թե կարգավորման, այլ հակամարտության սառեցման։ Նրանց այսօրվա գործունեությունը բացարձակապես անիմաստ է։ Նրանք ոչ միայն Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում, այլ նաեւ պաշտպանում են նրան հնարավոր խնդիրներից։ Մենք մուսուլման ենք, այդ պատճառով էլ մեզ վերաբերում են երկակի չափանիշներով»,- ասել էր Ալիեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ