News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալական Սան Վիտալիանո քաղաքը, որը գտնվում է Նեապոլից ոչ հեռու, արգելել է ռեստորաններում, պիցցերիաներում եւ հացամթերքի արտադրամասերում փայտե վառարաններ գործածել: Արգելքի պատճառն օդի աղտոտվածության բարձր մակարդակն է:

Բացի այդ, բիզնեսի բոլոր տերերը պետք է օդի նոր ֆիլտրեր տեղադրեն, հակառակ դեպքում իրավախախտին մինչեւ 1032 եվրոյի չափով տուգանք է սպառնում: Իտալական Il Mattino-ի փոխանցմամբ, Սան Վիտալիանոյի օդն ավելի աղտոտ է, քան Պեկինինը:

Ըստ Kedem-ի, միայն այս տարի քաղաքը թունավոր արտանետումների շեմը գերազանցել է 114 անգամ: Սակայն տեղական պիցցա արտադրողները կասկածում են, որ օդի աղտոտվածության պատճառը փայտե վառարաններն են, քանի որ հարեւան Նեապոլում պիցցերիաների թիվն ավելի շատ է, սակայն օդի աղտոտվածության մակարդակը՝ շատ ավելի ցածր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ