News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թեքսաս նահանգից ընտրված սենատոր Թեդ Քրուզը առավել շատ աջակցություն է ստացել Այովա նահանգում տեղի ունեցած Հանրապետական կուսակցության ակտիվիստների ժողովներում: Ներկայումս հաշվարկվել են հանրապետական ընտրողների բոլոր ձայները, որոնց արդյունքում Քրուզն ստացել է 28 տոկոս ձայն, միլիարդատեր Դոնալդ Թրամփը՝ 24 տոկոս ձայն:

Անսպասելիորեն լավ արդյունք է արձանագրել Ֆլորիդայից ընտրված սենատոր Մարկո Ռուբիոն՝ 23 տոկոս ձայն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով հավակնում է ԱՄՆ նախագահական ընտրություններում դառնալ հանրապետականների թեկնածուն, իր համար պատիվ է համարում, որ Այովա նահանգում կուսակցական ընտրություններում երկրորդ տեղն է գրավել: «Սա ինձ համար իսկական պատիվ է: Ես ուզում եմ շնորհավորել Թեդին եւ մյուս բոլոր հրաշալի թեկնածուներին, այդ թվում Մայք Հաքաբիին»,-ասել է նա:

Արքանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին ստացել է ընդամենը 1,8 տոկոս ձայն եւ հայտարարել հետագա պայքարից հրաժարվելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ