«ԱվտոՎԱԶ»-ը պլանավորում է 2016թ. փետրվարին սկսել Lada Priora-ի գերխնայող տարբերակի վաճառքը։ Դա Lada մեքենաների ողջ տեսականու ամենաէժան մոդելը կլինի։ Այն կարժենա մոտավորապես 350 հազար ռուբլի, փոխանցում է auto.mail.ru-ն։
Մոդելը հագեցած է 1.6 լիտր ծավալով, 87 ձիաուժ հզորությամբ ՎԱԶ 21186 շարժիչով, որը մոդերնիզացված է Եվրո-5 չափանիշներով։ Մեքենան ունի անվտանգության մեկ բարձիկ, ղեկի էլեկտրաուժեղացուցիչ եւ ABS հակաարգելափակման համակարգ։
«ԱվտոՎԱԶ»-ը կտնտեսի նաեւ սրահի երեսպատման եւ ձայնամեկուսացման վրա։ Բացի այդ, մեքենան չի ունենա օդորակիչ։