News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայտնի WhatsApp մեսինջերի օգտատերերի թիվն/ը ամսվա ընթացքում գերազանցել է մեկ մլրդ մարդը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

«Ընդամենը մի քանի ծառայություն կա, որն ավելի քան մեկ մլրդ մարդու է կապում իրար: Դա լուրջ քայլ է ամբողջ աշխարհի միավորման ուղղությամբ», - գրել է Ցուկերբերգը, տեղեկացնում է NEWSru.com-ը:

Այսպիսով, Facebook-ը, որը 2014-ի փետրվարին ձեռք էր բերել WhatsApp-ը ռեկորդային`   19 մլրդ դոլարով, հասել է այն ժամանակ իր առաջ դրված նպատակին` իր լսարանն ընդլայնել մինչեւ 1 մլրդ մարդ:

Այս պահի դրությամբ WhatsApp-ն ավելի շատ մարդ է օգտագործում, քան հենց   Facebook մեսինջերը, որի ակտիվ օգտատերերի թիվը մոտ 800 մլն մարդ է: Միաժամանակ, սոցցանցի լսարանը կազմում է գրեթե 1,6 մլրդ մարդ: Facebook-ի տվյալների համաձայն, ամեն օր  WhatsApp-ով 42 մլրդ հաղորդագրություն է ուղարկվում եւ 250 մլն տեսանյութ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Հունվարի կեսին մեսինջերի ստեղծողները հայտնեցին բաժանորդավճարի լիակատար վերացման մասին, ինչպես նաեւ տեղեկացրին այնպիսի  WhatsApp գործիքներ ներդնելու մտադրության մասին, որոնք օգտատերերին կօգնեն ավելի արագ կապվել ընկերությունների եւ կազմակերպությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ