Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի կենտրոնական աղբանոցից, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Ռուդոլֆ Ս.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել եւ առգրավվել է ինքնաշեն կրակող սարք, ծայրին՝ կրակված պարկուճ:
Ռուդոլֆ Ս.-ն հայտարարել է, որ առգրավվածն ինքնաշեն կրակող սարք է, այն գտել է աղբանոցի տարածքից եւ պահել իր մոտ՝ երեկոյան տուն վերադառնալիս շներից պաշտպանվելու համար:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: