News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսությունը արմատական բարեփոխման կարիք ունի: Անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ, ավելի արդյունավետորեն օգտագործել առանց այն էլ փոքր ռեսուրսները: Այդ մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի Հայրենական ապրանք արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը: 

Նրա խոսքով, այն, որ «Տնտեսական ազատության ինդեքսում» Հայաստանը 54-րդ տեղն է զբաղեցրել, պետք է զգաստացնի: Ինքնահանգստացման ոչ մի պատճառ չկա:   «Մեր երկրի վարկանիշի նվազմանը հանգեցնող հանգամանքները բխում են տնտեսական կյանքի իրավական ապահովման պակասից, կոռուպցիայի ընդգրկումից», - նշել է Սաֆարյանը: Փորձագետը ելքը տեսնում է համալիր ներդրումային ծրագրի մշակման եւ իրականացման մեջ: 

Հիշեցնենք, որ ամերիկյան «Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է հերթական տարեկան  «Տնտեսական ազատության ինդեքսը», որի համաձայն, Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է որպես չափավոր ազատ: Հայաստանը մի տարում  52-րդ տեղից իջել է 54-րդ տեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ