News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թեքսասյան DeLorean Motor Company ընկերությունը մտադիր է վերականգնել այն մեքենայի թողարկումը, որով  «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի հերոսները ճամփորդում էին ժամանակի մեջ: Ռոբերտ Զեմեկիսի  «Հետ դեպի ապագա» (Back to the Future) եռագրությունը, որի առաջին մասը թողարկվել էր 1985-ին, պատմում է Մարտի Մաքֆլայ անունով երիտասարդ տղայի  (Մայքլ Ջ. Ֆոքս) եւ արտառոց գիտնական Դոկի (Քրիստոֆեր Լլոյդ) արկածների մասին, վերջինս կարողացել է  «Դելորիան» ժամանակի մեքենա ստեղծել եւ ուղեւորվել դեպի անցյալ:   DeLorean DMC-12-ը, որն իրոք ֆուտուրիստական տեսք ունի, արտադրությունից հանվել է  35 տարի առաջ: Սակայն դաշնային իշխանություններն ընկերությանն այդ մեքենայի սահմանափակ արտադրության թույլտվություն են տվել:  DeLorean-ի կառավարիչ Սթիվեն Ուիննի խոսքով, նախատեսված է ընդամենը 300 մեքենա արտադրել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ակնկալվում է, որ DeLorean-ի առաջին նմուշները կհայտնվեն արդեն եկող տարի:  Ինչպես վստահեցնում են ավտոընկերությունները, «ժամանակի մեքենայի» գինը կկազմի 100 հազար դոլարից պակաս: Նախատեսված է նաեւ այդ ապրանքանիշի օգտագործված մեքենաներ վաճառել գործարանային պայմաններում դրանք իդեալական վիճակի բերելուց հետո: Նման մեքենաների արժեքը 45-ից 55 հազար դոլար կկազմի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ