News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իր դիմումի համաձայն փետրվարի 1-ից ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից: Մամուլում շրջանառվող այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ից:

ՊՈԱԿ-ից վստահեցրին, որ Տիգրան Խաչատրյանի աշխատանքից գոհ են եղել, նա ամեն օր գնացել է աշխատանքի. «Շա՜տ գոհ էինք, ամեն օր գալիս էր աշխատանքի, շատ լավ էր աշխատում, էստեղի երիտասարդների հետ էր շփվում: Իր որոշումն է եղել ազատվել աշխատանքից»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տիգրան Խաչատրյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնում աշխատանքի է անցել  2015թ. նոյեմբերի 2-ին:

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը հուլիսի 27-ից կալանավորված էր, նա մեղադրվում էր «Սդղի գյոլ»-ում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Զաքարյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Սակայն հոկտեմբերի 1-ին Խաչատրյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ