News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լիտվան շահագրգիռ է Երեւանի հետ համագործակցության շրջանակների ընդլայնման հարցում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին եւ ընդգծելով երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները՝ քաղաքապետը կարեւորել է լիտվական քաղաքների եւ, մասնավորապես, մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության եւ համագործակցության պատրաստակամության համար՝ Էրիկաս Պետրիկասը նշել է, որ լիտվական կողմը եւս շահագրգիռ է Երեւանի հետ համագործակցության շրջանակների ընդլայնման հարցում եւ վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը երկուստեք հարաբերությունները գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:

Հատկանշելով, որ Լիտվայի Հանրապետությունը առաջինն է ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը` 1991թ.-ին եւ նկատելով, որ այս տարի լրանում է այդ իրադարձության 25-ամյակը, դեսպանը Երեւանի քաղաքապետին առաջարկել է Լիտվայում արդեն ավանդական դարձած «Փողոցային երաժիշտների օր» փառատոնն անցկացնել նաեւ Երեւանում:

Ողջունելով փառատոնի անցկացման գաղափարը` Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու Երեւանում փառատոնի կազմակերպմանն ու անցկացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ