News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Կաթնառատ գյուղում 63-ամյա Վիլսոն Խանաղյանը ու նրա որդին՝ 40-ամյա Հովհաննեսը, ընտանիքով հարձակվել են իրենց հարեւանությամբ ապրող Սարգսյանների ընտանիքի վրա: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կաթնառատի գյուղապետի տեղակալ Կարեն Մովսիսյանը:

Կարեն Մովսիսյանը նշեց, որ հարեւանները իրեն պատմել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վիլսոն եւ Հովհաննես Խանաղյանները տարբեր պատճառաբանություններով հարձակվում են իրենց համագյուղացիների վրա, Մովսիսյանի խոսքով, հարեւանները, ում վրա որ հարձակվել են Խանաղյանները, ոստիկանությունում ասել են, որ  նրանք հոգեկան շեղումներ ունեն:

«Ասումե ն, որ էդ մարդկանց հոգեկանները մի քիչ խանգարված է, դրանց աչքին թվում է, թե իրենց բակից խոտ են գողանում կամ էլ իրենց անվան հետ են խաղում ու հարձակվում են մարդկանց վրա: Բայց ես բացառում եմ, որ ում վրա որ հարձակվել են, ընդունակ են նման քայլի, Սարգսյանների ընտանիքը հենց իրենց կողքն է ապրում, շատ լավ մարդիկ են»,-ասաց գյուղապետի տեղակալը:

Կարեն Մովսիսյանի խոսքով, 1 ամիս առաջ էլ Խանաղյանները եղանով  հարձակվել են 80-ամյա Նիկոլ Պողոսյանի վրա եւ նրան մարմնական վնասվածքներ պատճառել: Գործը հասել է ոստիկանություն, սակայն վերջին պահին վկաները հրաժարվել են ցուցմունք տալուց եւ վկաներ չլինելու հիմնավորմամբ գործը փակվել է: Պողոսյանները ոստիկանությունում  դիմում են գրել եւ ասել, որ Խանաղյանները խոտի գողության պատճառաբանությամբ են հարձակվել իրենց վրա:

«Վկաները իրենցից վախեցել են, շատ ագրեսիվ են, ոստիկանությունում հրաժարվել են ցուցմունք տալուց եւ էդպես գործը փակվել է»,– ասաց գյուղապետի տեղակալը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ