News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում 12 տարի առաջ տեղի ունեցած 16-ամյա աղջկա սպանության գործը  կվերաբացվի: Սպանության համար 14 եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված, ու իրենց մեղավոր չճանաչող Նալբանդյան ամուսինների փաստաբան Սեդա Սաֆարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` այս տարվա դատավճռով հաստատվել է, որ խախտվել են ամուսինների իրավունքները, եւ Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ է սկսել:

«Սպասում ենք, որ վերաբացման վարույթը ունենա ավարտ, ու իմանանք, թե ինչ ենք անելու այս գործի հետ կապված: Վճռաբեկ դատարանը, չգիտես ինչու, ձգձգում է գործի վարույթը: Եվրոպական դատարանի գնահատականները բավարար են, որ մեր դատարանները շատ արագ կողմնորոշվեն ու կայացնեն որոշումներ»,- ասաց փաստաբանը` նշելով, որ գործը կուղարկվի առաջին ատյանի դատարան` նորից քննության:

Նշենք, որ ՄԻԵԴ-ը վճռով Հայաստանի հանրապետությանը պարտավորեցրել էր 62 հազար եվրո փոխհատուցում վճարել ամուսիններին: Նալբանդյանների ընտանիքը ստացել է փոխհատուցումը:

Ըստ մեղադրական եզրակացության` 2004թ. անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու տուն, որտեղ, վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ամուսինները մետաղալարով կապել էին ուշագնաց 16-ամյա Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը, 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, նրան  կեսգիշերին նետել իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:

2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեղադրանքով Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14,  Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման: Հայաստանի դատական ատյանները նույնն էին թողել վճիռը: Ամուսինների փաստաբանը դիմել էր ՄԻԵԴ 2006 թ.: 2015թ. ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում:

Ամուսինները պնդում են, որ իրենք ոստիկանությունում ենթարկվել են բռնությունների ոի դրանց ազդեցության տակ են ինքնախոստովանական ցուցմունքներ տվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ