News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն արգելել է ամերիկյան 5 քաղաքացիների մուտքը երկիր: Այս մասին ասված է փետրվարի 2-ին գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Ցուցակում հայտնվել են ԱՄՆ արդարադատության նախկին նախարար Ալբերտո Գոնսալեսը, Պենտագոնի ղեկավարի՝ քաղաքական հարցերով նախկին տեղակալ Դուգլաս Ֆեյթը, ԿՀՎ նախկին գլխավոր իրավական խորհրդական Ջոն Ռիցցոն, արդարադատության նախկին փոխնախարար Ջեյ Բայբին եւ Պենտագոնի նախկին գլխավոր իրավական խորհրդական Ուիլյամ Հեյնսը:

Որպես պատճառ նշված է «պատժամիջոցների «Մագնիտսկու ցուցակն» ընդլայնելու մասին Օբամայի վարչակազմի որոշումը, որը վաղուց օգտագործվում է՝ ռուսաստանյան պաշտոնատար անձանց անհիմն մեղադրելու համար»:

Ռուսաստանցի դիվանագետները Վաշինգտոնին մեղադրել են երկակի չափանիշներ կիրառելու մեջ՝ հիշեցնելով արդեն 13 տարի Գուանտանամոյում պահվող ՌԴ քաղաքացի Ռուսլան Մինղազովի, Կոնստանտին Յարոշենկոյի եւ Ռոման Սելեզնյովի հափշտակման մասին:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ իշխանությունները «Մագնիտսկու ցանկում» եւս 5 անձանց էին ներառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ