News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կոլումբիացի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի տանը՝ Մայամիում գտել են երկրորդ սեյֆը: Գաղտնարանը հայտնաբերել են կառույցը ապամոնտաժելիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սեյֆը գտնվում էր տան հիմքում ու մոտավորապես 300 կիլոգրամ էր կշռում: Սեյֆը տեղափոխվել է բանկի պահեստարան ու առայժմ այնտեղ է գտնվում:

Թմրաբրոնի առաջին սեյֆը հայտնաբերել էին հունվարի վերջին: Մայամիում գտնվող առանձնատունը, որը մինչ այդ Էսկոբարին էր պատկանում, 2014 թ. տասը միլիոն դոլարով գնել էր ռեստորանային ցանցի մենեջեր Քրիսթիան դե Բերդուարը: Նոր սեփականատերը վստահ է, որ առանձնատանն ինչ -որ տեղ պահված են Էսկոբարի գանձերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ